Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Եթե հնում բոլոր ճանապարհները տանում էին Հռոմ, այժմ դրանք ձգվում են դեպի Պեկին և Դելի

Եթե հնում բոլոր ճանապարհները տանում էին Հռոմ, այժմ դրանք ձգվում են դեպի Պեկին և Դելի
31.01.2026 | 13:00

Ուկրաինական պատերազմի և ԱՄՆ նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունների հետևանքով Եվրոպական Միության և Մեծ Բրիտանիայի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման նպատակով Բրյուսելի ստրատեգները բավականին ակտիվ քայլեր են ձեռնարկում: Դրանք հիմնականում առևտրատնտեսական խնդիրների լուծմանն են նպատակաուղղված: Եթե հնում բոլոր ճանապարհները տանում էին Հռոմ, ապա այժմ դրանք ձգվում են դեպի Պեկին և Դելի: Պեկինում արդեն բարձրագույն մակարդակով բանակցություններ են վարել Մակրոնը և Սթարմերը, նախատեսվում է նաև Մերցի այցը: Եվրոպական Միության ղեկավարներ Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը մի քանի օր առաջ դարակազմիկ պայմանագրեր ձեռք բերեցին Դելիում: Կնքվեցին աննախադեպ համաձայնագրեր Հնդկաստանի և ԵՄ շուկաների համար առավելագույն բարենպաստ պայմաններով: Ի դեպ, հիացած եմ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ճկուն և հեռատես դիվանագիտությամբ. ամենուր հաջողությունը ուղեկցում է նրան: Բավականին մեծ ուշադրության է սկսել արժանանալ Վիետնամը, որի տնտեսական ներուժը դեպի իրեն է ձգում արևմտյան պետություններին: Իհարկե, բարձրանում է Ճապոնիայի կշիռը: Ի տարբերություն էներգետիկ և տնտեսական խնդիրներ ունեցող եվրոպական երկրների, որոնք մեծապես կապված են ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառմամբ, Ճապոնիան իրեն հեռու պահեց պատերազմից և ներկայումս գրեթե չի տուժել: Շատ հետաքրքիր էին Տոկիոյում երկու հզորագույն վարչապետուհիների՝ Ջորջիա Մելոնիի և Սանաե Տակաիտիի բանակցությունները. այստեղ ևս իտալա-ճապոնական համաձայնագրեր կնքվեցին: Մելոնին ձգտում է ձերբազատել Իտալիան նոր տնտեսական մարտահրավերներից: Կարծում եմ՝ մեր վերլուծական-փորձագիտական կենտրոնները չպետք է անտեսեն այս իրողությունները:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ